Թբիլիսիի օլիմպիական քաղաքում հրդեհ է եղել
                        Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոր կառուցվող օլիմպիական քաղաքի տարածքում հրդեհ է տեղի ունեցել: 
Լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը բռնկվել է շինհրապարակում տեղակայված ժամանակավոր կացարաններում, ուր աշխատում էին Չինաստանից ժամանած շինարարներ:
Մեկ մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Հայտնի է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 10 մեքենա, իսկ կրակը տարածվել է մոտ 700քմ մակերեսով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

