Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
                        Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում  Մարշալ Գելովանի պողոտայում գտնվող Ֆորտունա անվանումը կրող շենքում ուժգին հրդեհ է բռնկվել: Նշված շենքում են գտնվում վրացական մի շարք ռադիոկայաններ: Հրդեհը տարածվել է շենքի տանիքին և ընդգրկել  մոտ 300-400 քառակուսի մետր  տարածք: 
  Ինչպես տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները այս պահին դեպքի վայրում աշխատում են  հրշեջները՝ 11 մարտական հաշվարկով: Շենքն ամբողջովին տարհանվել է, իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռ անհայտ են:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


