Իրանը կներկայացնի միջուկային վառելիքի արտադրության նոր կոմպլեքսը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ երկրում առանց ուրանի հարստացման միջուկային վառելիքի արտադրության առաջին կոմպլեքսը կներկայացվի այս տարվա ապրիլի 9-ին:
Նա նաև նշել է, որ արտադրության աշխատանքներում կօգտագործվի Իրանի Բուշեր քաղաքում գործող ատոմակայանում օգտագործվող նմանատիպ վառելիք: Վառելիքը կարտադրվի առանց ուրանով հարստացման:
Նա նաև հայտնել է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասին, որոնք տարվում են «վեցնյակ»-ի երկրների ներկայացուցիչների կողմից: Սալեհիի խոսքերով՝ Իրանի միջուկային վառելիքի հարցը հնարավոր է լուծել միայն «քաղաքական կամքի» միջոցով: Իրանի իշխանություններն իրենց միջուկային ծրագրի մասին ՄԱԳԱՏԷ-ի բոլոր հարցերի պատասխաններն արդեն տվել են: