ԱՄՆ-ի Այդահո նահանգում չարագործը սպանել է մի քանի մարդու
                        ԱՄՆ Այդահո  նահանգի Մոսկու քաղաքի մի քանի վայրերում մի տղամարդ  կրակ է բացել, ինչի հետեւանքով 3 մարդ է մահացել, իսկ մեկը վիրավորվել է: 
Պարզվել է, որ չարագործը 29-ամյա Ջոն Լին է, որը նախ սպանել է իր խորթ մորը, ինչից հետո՝ գնացել ապահովագրական ընկերության գրասենյակ եւ կրակ բացել, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: 
Այնուհետեւ Լին կրակել է մոտակա սրճարանի մենեջերի վրա, որը եւս մահացել է:  Կատարվածից հետո մարդասպանը փորձել է թաքնվել, սակայն ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են նրան: Կատարվում է քննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

