Մահացել է իտալացի հայտնի կինոռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզին
                        92 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի անվանի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Ֆրանչեսկո Ռոզին:  
Նրա լավագույն ֆիլմը համարվում է «Դոն Լուչիանո»-ն: Ռեժիսորը Կաննի կինոփառատոնի մրցանակի է արժանացել 1972 թվականին, նաեւ հաղթել է Վենետիկի, Բեռլինի եւ մոսկովյան  կինոփառատոններում: 
Իր կարիերայի սկզբում Ռոզին եղել է իտալական կինոյի դասականների՝ Լուկինո Վոսկոնտիի եւ Միքելանջելո Անտոնիոնիի օգնականը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

