Մահացել է իտալացի հայտնի դիջեյ Ռոբերտ Մայլզը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Իտալացի հայտնի դիջեյ Ռոբերտ Մայլզը մահացել է երեքշաբթի երեկոյան` Իբիցիայում: Այդ մասին գրում է TACC-ը:
47-ամյա երաժիշտը կյանքից հեռացել է հիվանդության պատճառով: Նրա առավել հայտնի գործերից է  Children-ը, որը նա գրել է 1994-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մայլզը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 3-ին Շվեյցարիայում: Նրա իրական անունն է Ռոբերտո Կոնչինա:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


