Փարիզում ահաբեկչություն իրականացրած իսլամիստի կին-հանցակիցը լքել է Ֆրանսիան
Օրերս Փարիզի սրճարաններից մեկում պատանդների վերցրած եւ մեկ ոստիկանի սպանած իսլամիստ Ամեդի Կուլիբալլի ենթադրյալ կին-հանցակիցը ներկայում գտնվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս: Այս մասին տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
26-ամյա Հայաթ Բումեդդյենը կարողացել է գնալ Թուրքիա, այնուհետեւ՝ Սիրիա: Նա հետախուզման մեջ է գտնվում: