211652_close_icon
views-count1533 դիտում article-date 18:08 10-01-2015

Հռոմի պապն ընդունել է եզդիների պատվիրակությանը. տեսանյութ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Առաքելական պալատում հինգշաբթի ընդունել է եզդի ժողովրդի պատվիրակությանը: Նա նշել է, որ եզդիները քրիստոնյաների եւ կրոնական այլ փոքրամասնությունների հետ վերջին ամիսներին Իրաքի տարածքում «Իսլամական պետության» կողմից ենթարկվել են բռնության, հալածանքի ու տեղահանության: Վատիկանի մամուլի ծառայության հաղորդմամբ, պատվիրակությունը գլխավորել են եզդիների առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը եւ գերագույն հոգեւոր առաջնորդ Բաբա շեյխ Կատոն: Նշենք, որ շուրջ 1 ու կես մլն եզդի է բնակվում ամբողջ աշխարհում, որից կես միլիոնը՝ Իրաքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր