211652_close_icon
views-count730 դիտում article-date 21:37 09-03-2024

Հռոմի պապն ընդունել է մանկապղծությունը թաքցնելու հետ առնչություն ունեցող լեհ եպիսկոպոսի հրաժարականը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Լեհաստանի Լյովիչ քաղաքի թեմի եպիսկոպոս Անջեյ Ձյուբայի հրաժարականը։ Լեհաստանի Առաքելական նունսիատուրայի բացատրության մեջ խոսվում է եպիսկոպոսի «անփութության» մասին՝ կապված իր թեմի հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ, գրում է kommersant.ru-ն:

Reuters-ի փոխանցմամբ՝ Անջեյ Ձյուբան չի դիմել իրավապահ մարմիններին, երբ տեղեկացել է, որ իր թեմի քահանան սեռական ոտնձգություն է կատարել 14-ամյա տղայի։ AFP-ն գրում է, որ նա տեղյակ է եղել մանկապղծության առնվազն երկու դեպքի մասին։ Միևնույն ժամանակ, RMF24-ը նշում է, որ հրաժարական տալով՝ Աջեյ Ձյուբան իր որոշումը բացատրել է առողջության վատթարացմամբ և հոգնածությամբ։

Նմանատիպ նյութեր