Հունաստանում ուղիղ եթերի ժամանակ լրագրող են դանակահարել
Հունական Լարիսա քաղաքի OK Radio ռադիոկայանի ուղիղ եթերում ստուդիա ներխուժած տղամարդը դանակահարել է սպորտային մեկնաբանին և փախուստի դիմել: Վերջինս մարմնական վնասվածքով հոսպիտալացվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ռադիոկայանի տնօրեն Պանայոտիս Կիոուսիսը նշել է, որ սա առաջին նման դեպքը չէ, որ տեղի է ունենում ուղիղ եթերում:
Ըստ ոստիկանության տվյալների՝ հարձակվողները 2 հոգի են եղել: