ԱՄՆ-ում լրագրողին և օպերատորին սպանել են ուղիղ եթերի ժամանակ. տեսանյութ
ԱՄՆ-ում անհայտ անձը կրակահերթով սպանել է լրագրողին և օպերատորին, երբ նրանք ТВ WDBJ հեռուստաընկերության ուղիղ եթերում էին: Ողբերգությունը տեղի է ունեցել Վիրջինա նահանգի Մոնետա քաղաքում:
ԶԼՄ-ների երկու աշխատակիցների մահվան փաստը հաստատել է հեռուստաընկերության ղեկավարը: Հանցագործության զոհ են դարձել լրագրող Էլիսոն Պարկերը և օպերատոր Ադամ Ուորդը:
Հանցագործի կրակահերթից հետո Պարկերը փորձել է փախչել: Երբ հեռարձակումն ընդհատվել է, ստուդիայում գտնվող հաղորդավարը հուզված հայտարարում է, թե չգիտի, ինչ է տեղի ունենում: