Թաթարստանում այծերի գեղեցկության մրցույթ է անցկացվել
Թաթարստանի Մամադիշ քաղաքի կենտրոնական հրապարակում հունվարի 7-ին անցկացվել է այծերի գեղեցկության մրցույթ:
Մրցույթի մասնակից այծերի տերերն իրենց կենդանիներին վառ գույների հագուստներ էին հագցրել և զարդարել ամանորյա զարդերով:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Քեմեշ-Կուլկի բնակավայրից մրցույթին մասնակցող այծը: Իսկ որպես մրցանակ նա ստացավ մի մեծ կաղամբ: