Իրաքում վերջին 43 տարվա ընթացքում առաջին անգամ գեղեցկության մրցույթ է անցկացվել
Իրաքում վերջին անգամ գեղեցկության մրցույթ էր անցկացվել 1972 թվականին, իսկ նախօրեին 43 տարի անց կրկին անցկացված մրցույթում հաղթել է 20-ամյա Շալմա Ադբելրահմանը, հաղորդում է France Press-ը:
Չնայած նրան, որ մրցույթը կազմակերպվել էր հնարավորինս մոտ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, քանի որ երկիրը մտադիր է 2016 թվականին «Միսս Տիեզերք»-ում ներկայացնել իր մասնակցին, մրցույթում բացակայել է լողազգեստներով փուլը:
«Ուրախ եմ, որ Իրաքն առաջ է շարժվում»,-ասել է հաղթողը:
Մրցույթը պետք է անցկացվեր դեռ հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր մասնակիցների հասցեին հնչեցված սպառնալիքների պատճառով: