211652_close_icon

Ռուսաստանից կարող է արտաքսվել շուրջ 1 մլն ներգաղթյալ

views-count9046 դիտում article-date 16:59 08-01-2015
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը կարող է 10 տարով արգելել 1 միլիոնից ավելի այն ներգաղթյալների մուտքը ՌԴ, ովքեր խախտել են այդ երկրում իրենց՝ օրինականորեն գտնվելու ժամկետը: Այս մասին Interfax-ին հայտնել է ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Վերջինս նշել է, որ նախատեսվում են ուղղումներ Օրենսդրությքան մեջ, որոնք ուժի մեջ կմտնեն հունվարի 10-ից: Ներկա պահին ՌԴ տարածքում գտնվում է շուրջ 3 մլն օտարերկրացիներ, ովքեր խախտել են ՌԴ-ում օրինական կարգով սահմանված գտնվելու ժամկետը: Նրանց մեծ մասը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:

Նմանատիպ նյութեր