211652_close_icon
views-count4532 դիտում article-date 13:42 06-01-2015

ԱՄՆ Պետդեպը՝ շփման գծում արձանագրված միջադեպերի մասին

Միացյալ Նահանգները մտահոգություն են հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրված միջադեպերի առնչությամբ և կոչ արել հակամարտող կողմերին բանակցությունների միջոցով հասնել հակամaրտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին ԱՄՆ Պետքարտուղարության ճեպազրույցում հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին: Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ էր շպրտվել իր ելման դիրքերը: Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր