Մոգադիշոյում ուժեղ պայթյուն է որոտացել
Լրատվամիջոցները հաղորդագրություններ են տարածում, որ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ օդանավակայանից ոչ հեռու, պայթյուն է տեղի ունեցել:
Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը, սակայն ականատեսները հայտնել են, որ քաղաքի խաչմերուկներից մեկում զրահապատ մեքենայի պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել, և որ ծուխը պատել է քաղաքի այդ շրջանը:
Ի դեպ, վերջին շրջանում նկատելի էր, որ Մոգադիշոյում իրավիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն այնտեղ «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորումը պարբերաբար հարձակումներ է կազմակերպում: