Ուժեղ պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում գտնվող հրավառության պարագաների պահեստում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Այս մասին հայտնում է RT-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:
Նախնական տվյալներով՝ կա 6 զոհ, հարյուրավոր վիրավորներ: