14805 դիտում
14:17 04-01-2015
Երևանում 24-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ ավտովթարի հեղինակ. դեպքի վայրում ըստ հավաքվածների՝ նա իրեն դրսևորել է ոչ ադեկվատ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 20:30-21:00-ի սահմաններում Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում «Սուրմալու» տոնավաճառի հարևանությամբ բախվել է BYD մակնիշի 34 OD 819 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի և ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է, որ նշված ավտոմեքենային հարվածել էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 4-րդ շենքի 43 բնակարանի բնակիչ՝ 24-ամյա Արման Եսայանը, իր վարած Volkswagen Polo մակնիշի 09 ՏՕ 296 համարանիշի ավտոմեքենայով:
Վթարից հետո Ա. Եսայանը ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից, այնուհետև ոտքով վերադարձել վթարի վայր և սկսել է ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ «Լաչառ կնանոց նման սպառնալիքներ ու հայհոյանքներ տալով՝ հարձակվել BYD-ի վարորդի վրա»:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ անգամ դեպքի վայր ժամանած քրեականի աշխատողներին նա որոշ ժամանակ չէր ենթակվում, անհոդաբախշ բառերով շարունակում էր սպառնալիքներ տալ հավաքվածների հասցեին:
Ականատեսները ասում էին նաև, որ վթարից հետո նա քարը վերցրեց ու շպրտեց մարդկանց ուղղությամբ, բայց այնքան «լակած» էր, որ չէր կարողանում իրեն կառավարել: Լավ էր, որոշ ժամանակ անց ոչ սթափ վիճակում գտնվող Ա. Եսայանին տեղափոխեցին ոստիկանություն, իսկ ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նրա ավտոմեքենան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հետաքննիչ Ա. Կիրակոսյանի որոշմամբ, Ա. Եսայանը ենթարկվել է բժշկական փորձաքննության՝ նրա սթափության աստիճանը պարզելու համար:
Փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 150 հազար դրամի չափով:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 76 շենքի բնակիչ՝ 54-ամյա Ռոմիկ Աբրահամյանի անվամբ:
Ըստ տեղեկությունների, ոստիկանությունում Ա. Եսայանի նկատմամբ հասարակական վայրում անսթափ վիճակում խուլիգանություն կատարելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ քիչ ուշ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
9448 դիտում
23:00 05-08-2014
Ըստ հավաքվածների Երևանում 56-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում՝ շղթայական ավտովթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)