Հնդկաստանում 2 ոստիկաններ բռնաբարություն կատարելու մեջ են կասկածվում
Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում երկու ոստիկաններ հեռացվել են աշխատանքից: Նրանք կասկածվում են 14-ամյա աղջկան առեւանգելու եւ բռնաբարելու մեջ:
Ոստիկանները որոնվում են: Աղջկա մայրը հայտնել է, որ նրանք երեխային առեւանգել են եւ նստեցրել մեքենան, երբ վերջինս դուրս եկել բնակելի շենքի շքամուտքից:
Կատարվածը բողոցի ցույցի պատճառ է դարձել: