Մոսկվայի մետրոյում էքստրեմիստ է մահացել
Մոսկվայի մետրոյում մահացել է մի էքստրեմիստ, որը փորձել է երթեւեկել գնացքի վագոնների արանքում:
Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ 24-ամյա երիտասարդը երկու վագոնների արանքում երթեւեկել է մի կայարանից մյուսը, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը եւ ընկել է: Ստացած վնասվածքներից էքստրեմիստը տեղում մահացել է:
Դեպքի հանգամանքները քննվում են: