Մոսկվայի մետրոյում անցած շաբաթ տեղի ունեցած վթարի հետևանքով դեռևս 5 վիրավոր ծայրահեղ ծանր վիճակում է գտնում
Մոսկվայի մետրոյում անցած շաբաթ տեղի ունեցած վթարի հետևանքով մայրաքաղաքի հիվանդանոցներում դեռևս բժշկական օգնություն է ստանում ընդհանուր առմամբ 117 վիրավոր: Նրանցից 10-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 5-ինը ծայրահեղ ծանր: Լուրը փոխանցում է ИТАР-ТАСС լրատվականը հղում անելով Առողջապահության նախարարության իր աղբյուրներին:
«Եթե նախօրեին հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում էր 14 տուժող, ապա այսօր այդ թիվը փոփոխվել է դառնալով 10-ը»,- լրատվականին հաղորդել են Առողջապահության նախարարությունից:
Այս ընթացքում բուժհաստատություններից դուրս է գրվել ավելի քան 21 վիրավոր:
Հիշեցնենք, որ Մոսկովյան մետրոյում տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է 22 մարդ: Դեպքը տեղի էր ունեցել "Парк Победы" և "Славянский бульвар" կայարանների միջակայքում:
Վթարի հիմնական պատճառը մնում է այն վարկածը, որ երկաթուղու սլաքը եղել է անսարք: