Վաշինգտոնը մտահոգված է Թուրքիայի և «Համաս»-ի միջև բարձր մակարդակի շփումներով
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռաթքեն հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններին մտահոգում են «Համաս» ահաբեկչական խմբավորման հետ Թուրքիայի շփումները:
«Մենք «Համաս» խմբավորումը համարում ենք ահաբեկչական կազմակերպություն, մեր դիրքորոշումը չի փոխվել, այդ իսկ պատճառով հայտնում ենք մեր մտահոգությունը այդ կապակցությամբ»,-նշել է Ռաթքեն Սպիտակ Տան ամենշաբաթյա ճեպազրույցում:
Նախորդ շաբաթ «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալն այց էր կատարել Թուրքիա և ելույթով հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոնգրեսում:
Նրան անձամբ դիմավորել էր Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: