Իրաքյան քաղաքն ազատագրվել է իսլամիստներից
Իրաքի զինվորականներին հաջողվել է ետ գրավել Դուլույա քաղաքը, որն ավելի վաղ անցել էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո: Այս մասին BBC-ին տեղեկացրել են Իրաքի իրավապահ մաիմիններից, սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չի հրապարակվել:
Տեղեկություններ կան, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է խմբավորման 300 ջիհադիստ:
Իսլամիստները քաղաքի հյուսիսը շրջափակել էին հունիսին, իսկ վերջերս էլ՝ հարավային մասը: