Պալմիրայի թանգարանի սպանված հսկիչի որդին փրկվել է իսլամիստներից
Սիրիայում Պալմիրա հնագույն քաղաքի թանգարանի տնօրենը, որը թանգարանի՝ օրեր առաջ սպանված հսկիչի՝ հնագետ Խալիդ Ասադի որդին է, կարողացել է փախչել իսլամիստների կողմից գրավված քաղաքից:
Վալիդ Ասադը հասել է Հոմս քաղաք, որը կառավարական զորքերի վերահսկողության ներքո է: Նա պատմել է, որ մինչեւ հոր սպանությունը իսլամիստները պարբերաբար եկել են իրենց տուն եւ պահանջել ասել քաղաքում պահված ոսկյա հնագույն զարդերի տեղը: Իսկ հորը գլխատելուց առաջ նրան մեկ ամիս տանջել են:
Վալիդ Ասադին հաջողվել է քաղաքը լքել երկու եղբայրների, կնոջ եւ մոր հետ: