Չինացի բիզնեսմենը վագրի միս ուտելու համար ազատազրկման է դատապարտվել
Չինաստանի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել մի բիզնեսմենի, որը գնել, ապա սպանել է երեք վագրերի եւ կերել նրանց միսը:
Ոստիկանությունը նրա սառնարանում հայտնաբերել է վագրերի մարմինների մասերը:
Բիսնեսմենը «Կարմիր» գրքում ընդգրկված կենդանիներին գնել էր երկրի նահանգներից մեկում՝ յուրաքանչյուրի համար վճարելով 70 հազար դոլար: