Պակիստանի հյուսիս-արևմուտքում ծայրահեղականները երկու դպրոց են այրել
Լրատվամիջոցները հայտնում են, որ իսլամական ծայրահեղականների կողմից Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու դպրոց է այրվել: Այդ պահին բարեբախտաբար դպրոցները դատարկ են եղել և զոհեր չկան:
Հայտնի է նաև, որ դպրոցները այրվել են վաղ առավոտյան: Այդ ամենի կազմակերպիչները պակիստանյան թալիբների՝ «Տեհրիկ-ի-թալիբան Պակիստան» շարժման զինյալներն են, որոնք պայքարում են համընդհանուր աշխարհիկ կրթության զարգացման դեմ: