211652_close_icon

Պակիստանի հյուսիս֊արևմուտքում 80 գրոհայիններ են ոչնչացվել

views-count1544 դիտում article-date 12:13 21-05-2014
Պակիստանի հյուսիս֊արևմուտքում ռազմական հատուկ գործողությունների արդյունքում ավելի քան 80 գրոհայիններ են լիկվիդացվել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Նշվում է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը հարձակվել և ոչնչարել են նրանց թաքստոցները։ Անցկավող հատուկ գործողությունների հետ կապված իշխանությունները շրջանում պարետային ժամ են սահմանել։ Ներկայումս զոհված և վիրավոր գրոհայինների ինքնությունները հայտնի չեն։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ։

Նմանատիպ նյութեր