211652_close_icon
views-count1295 դիտում article-date 16:51 30-12-2014

Թուրքական ոստիկանությունը շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավել

Թուրքիայի Ադանա նահանգում առգրավվել է 1 տոննայից ավելի թմրանյութ, հաղորդել է թուրքական Haber 7 հեռուստաալիքը: Նախօրեին Հաքքարի նահանգում իրավապահները առգրավել են 1,5 տոննա թմրանյութ: Այդ առումով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութպղլուն հայտարարել է, որ երկրում ուժեղացվելու է թմրամիջոցների դեմ պայքարը: Պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայում հաշվվում է շուրջ 50,000 դեռահաս թմրամոլ: Իսկ թմրամիջոցներ այդ երկրի քաղաքացիները սկսում են օգտագործել 13 տարեկանից:

Նմանատիպ նյութեր