«Էբոլա»-ն հասել է Շոտլանդիա
Շոտլանդիայում գրանցվել է «Էբոլա»-ով վարակվածության առաջին դեպքը: Վիրուսն ախտորոշվել է մի կնոջ մոտ՝ Gartnavel հոսպիտալում: Կինը օրեր առաջ է վերադարձել Սյերա-Լեոնեից:
Հիվանդն առանձնացված խցիկում է՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Վիրուսը հայտնաբերվել է վաղ շրջանում, այդ պատճառով էլ բժիշկները տարածման ռիսկերը չափազանց փոքր են համարում:
British Airways ավիաընկերությունը, որի ինքնաթիռով ժամանել էր կինը, գործակցում է իշխանություների հետ՝ վիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով: