ԻԼԻՊ-ը կես տարում 2000 սիրիացի խաղաղ բնակչի և սեփական խմբավորման 120 անդամի է սպանել
Նախօրեին տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները վերջին 6 ամիսներին Սիրիայում 1878 խաղաղ բնակչի են առևանգել ու սպանել:
Տվյալները ներկայացրել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների հարցերով սիրիական հետազոտական կենտրոնը:
Հայտնի է դարձել նաև, որ ԻԼԻՊ-ն այդ ժամանակահատվածում սպանել է սեփական խմբավորման 120 զինյալների: Նրանցից շատերը եղել են վարձկաններ, ովքեր որոշել էին լքել խմբավորման շարքերը և վերադառնալ իրենց հայրենիք: