«Իսլամական պետության» զոհերի թիվը՝ վերջին 6 ամսում
Վերջին 6 ամսում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Սիրիայում սպանվել է 2000 մարդ:
Սպանվածներից 1200-ը խաղաղ բնակիչներ են եղել: Ջիհադիստները սպանել են պատանդ վերցված 500 սիրիացի զինվորի: «Իսլամական պետության» անդամները նաեւ գլխատել են իրենց 100 զինակիցներին, երբ վերջիններս ռազմական գործողությունների ընթացքում փորձել են փախուստի դիմել:
Զինյալները ոչնչացրել են նաեւ «Ֆրոնտ Նուսրա» խմբավորման 80 անդամի: