Արգենտինայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց
Արգենտինայի նախագահ Քրիսթին Ֆերնանդես դե Կիրշները հոպիտալացվել է: 61-ամյա նախագահը Սանտա-Կրուզում հանգստանալու ժամանակ վնասել է ոտքը: Բժիշկների խոսքով` վնասվածքը լուրջ չէ:
Վերջերս Արգենտինայի նախագահը, առողջական խնդիրների պատճառով, աշխատում է խուսափել հանրային միջոցառումներին մասնակցելուց: Նախորդ տարի էլ նա վիրահատության է ենթարկվել: