Մահացել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը
                        Կյանքի 82 տարեկան հասակում վախճանվել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնան:   Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի հրաժարականի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսից մի քանի ժամ առաջ Գրոնդոնան սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: 
Հավելենք, որ Խուլիո Գրոնդոնան Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1979 թվականից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

