Ահաբեկիչը ծաղիկներ է դրել Հռոմի պապի շիրմաքարին
Թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Ագջան, որ 1981թ-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ չհաջողված մահափորձ էր կատարել, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ գտնվող նրա գերեզմանաքարին երկու փունջ սպիտակ վարդեր է դրել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նրան իրավապահ մարմինները տարել են բաժանմունք և բացատրություն են պահանջել: Նախկին ահաբեկիչն արդարացել է՝ ասելով որ նման ժեստ անելու անհրաժեշտություն է զգացել: