211652_close_icon
views-count1012 դիտում article-date 16:31 16-02-2023

Արցախի ԱԺ պատգամավորներն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին

Փետրվարի 16-ին պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հայտնում է Արցախի ԱԺ-ն։

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին: 

Քաղաքական գործչի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկավ ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ և տոհմիկ, ավանդապահ ընտանիքում մեծացած, հիմնավոր հայկական կրթություն ստացած, ազգային գաղափարներով սնված երիտասարդը նետվեց այդ պայքարի հորձանուտը։ «Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- այս համոզմանն էր Արթուր Մկրտչյանը: Այսօր էլ արցախահությունը առաջնորդվում է նույն գաղափարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր