Մալազիայում ջրհեղեղից արդեն 100 հազար մարդ է տարհանվել
Մալազիայի 5 նահանգներում արդեն 100 հազար մարդ է տարհանվել շարունակական ջրհեղեղի պատճառով:
Երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը որոշում է կայացրել մեծացնել տուժածների օգնության չափը, ինչպես նաև կոչ արել ուշադիր հետևել տարհանման աշխատանքների ընթացքին, որպեսզի ոչ ոք չտուժի:
Ամենալուրջ դրությունն այժմ Կելանտան նահանգում է, որտեղ էլ հարվածել է փոթորկի մեծ ալիքը: