Արգենտինայի նախագահը հոսպիտալացվել է
Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշները հերթաական անգամ հիվանդանոցում է հայտնվել: Նա ստիպված է եղել դադարեցնել իր սուրբծննդյան արձակուրդը, որն անցկացնում էր Սանտա-Կրուզում, և վերադառնալ Բուենոս Այրես:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, Կիրշները բուժզննման է դիմել, քանի որ հանգստի ժամանակ վնասել է ոտքի կոճը, իսկ վերադարձել է Բուենոս Այրես, քանի որ Սանտա-Կրուզում համապատասխան մասնագետներ չկան:
Այս տարվա նոյեմբերին նա աղիքային սուր վարակման պատճառով ստիպված եղավ հրաժարվել Ավստրալիայում անցկացվելիք G-20-ի գագաթաժողովից: