Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման համար Հայաստանը Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկ կստանա
Հայաստանը Ռուսաստանից 270 միլիոն դոլար վարկ կստանա Մեծամորի ատոմակայանի 2-րդ Էներգաբլոկի աշխատանքի երկարացման համար:
Համապատասխան որոշումը կայացրել է ՌԴ կառավարությունը: Այն կտրամադրվի 15 տարի մարման ժամկետով, հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016թ-ի սեպտեմբերին: