ԱՄՆ-ում նորածիններին ծնողներին են հանձնել Ձմեռ պապի հագուստով
ԱՄՆ-ի մի քանի կլինիկաներում Սուրբ ծնունդի գիշերը ծնված երեխաներին իրենց ծնողներին են հանձնել Ձմեռ պապի համազգեստով: Համազգեստի բոլոր մասերը կարվել են ձեռքով և այդ ավանդույթն արդեն 80 տարի է շարունակվում է և լայն տարածում է գտնում շատ բժշկական հաստատություններում:
Այս ամենի պատմությունը սկսվել է Կալիֆորնիա նահանգի Ռեդլանդս քաղաքում 1914թ-ին, երբ Redlands կարի ընկերությունը սկսել է իր աշխատանքը ու կարել դեկտեմբեր ամսին Ռեդլանդսկի հոսպիտալում ծնված երեխաների համար հատուկ տոնական հագուստ՝ գլխարկ և մանկական գուլպաներ ՝ Սուրբ ծնունդի խորհրդանիշ Ձմեռ պապի համազգեստի մասեր: