211652_close_icon
views-count885 դիտում article-date 15:26 26-12-2014

Երևանաբնակ զինծառայողները հնգօրյա արձակուրդից հետո վերադարձել են զորամասեր. ֆոտոշարք

ինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատև արձակուրդ էր տրվել: Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտից զինվորներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու վարչական շրջանների ղեկավարները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ շնարհավորել ու խաղաղ ծառայություն է մաղթել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի տեղակալը զրուցել է նաև զինվորների ծնողների հետ և վստահեցրել, որ ինչպես զորամասերում զինվորներին տեսակցելու, այնպես էլ նրանց խրախուսելու նպատակով կարճատև արձակուրդ տրամադրելու նախաձեռնությունները կլինեն շարունակական: Ներկաները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությանը շարունակական ակցիաների և զինծառայողների հանդեպ դրսևորած հոգածության համար: Նշենք նաև, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր