Ռուսաստանն ամերիկյան ՀՕՊ-երին պատասխանում է երկաթուղային մարտական հրթիռային համալիրով
                        Ռուսաստանում վերստեղծված երկաթուղային մարտական հրթիռային համալիրը մարտական հերթապահության կբերվի ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կազմում (ՌՆՀԶ) 2018 թվականից հետո: Այս մասին Interfax գործակալությանը հայտնել են ՌԴ պաշտպանական-արդյունաբերության համալիրի ներկայացուցիչները: 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանում վերագործարկվելու է տեխնիկապես մոդեռնիզացված երկաթուղային մարտական հրթիռային համալիրը: Այն կրելու է «Բարգուզին» անվանումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

