ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ կավարտի իր առաքելությունը Աֆղանստանում
Միացյալ Նահանգներն ավարտում է իր խաղաղապահ առաքելությունը Աֆղնաստանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Մենք 13 տարի շարունակ գտնվել ենք պատերազմական իրավիճակում»,-ասել է նա:
Օբաման հույս է հայտնել, որ շնորհիվ ամերիկացի զինվորականների, աֆղանցիները հնարավորություն են ձեռք բերել վերականգնելու իրենց երկիրը, իսկ ԱՄՆ-ում բարձրացել է անվտանգության մակարդակը:
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ ամերիկացի զինվորականներին աշխարհի կարևոր կիզակետերում բազմաթիվ դժվար պահեր են սպասվում՝ մասնավորապես նշելով Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ մղվող դաժան պայքարը: