Ռուսաստանում զբոսաշրջիկները մնացել են առանց ուղեբեռի
Թայլանդից Սանկտ-Պետերբուրգ վերադառնալուց հետո, զբոսաշրջիկները պարզել են, որ իրենց ուղեբեռը չի ուղարկվել:
Այն բանից հետո, երբ UTair ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Պուլկովոյում, պարզվել է, որ Պխուկետում մոռացել են ինքնաթիռ բարձել թվով 229 ուղեբեռ:
Օդանավակայանի ուղեբեռների որոնման ծառայությունը ձևակերպել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և համաձայնության է եկել ուղևորների հետ: