ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է 10 տարով մուտքի արգելքի մասին օրենքը
ՌԴ Դաշնային խորհուրդը հաստատել է Ռուսաստան 10 տարով մուտքի արգելքի օրենքը՝ միգրացիոն ռեժիմի կոպին խախտման դեպքում:
Համաձայն այդ փաստաթղթի, արգելք է դրվում օտար քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր Ռուսաստան վերջին անգամ մուտք գործելուց հետո երկրից չեն հեռացել և մնացել են Ռուսասատանի տարածքում 280 օր և ավելի՝ օրենքով սահմանված և նախատեսված ՌԴ-ում մնալու՝ իրենց ժամկետի ավարտից հետո:
Գործող օրենքով նախատեսված է՝ կես տարին մեկ 90 օր ՌԴ-ում մնալու ժամկետը խախտելու համար ՝ 3 տարվա մուտքի արգելք, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր մնալու թույլատրելի ժամկետի լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում երկրից դուրս չեն եկել: