Չերչին այս շաբաթ կմիանա «Միլան»-ին
«Միլան»-ը մտադիր է այս շաբաթվա ընթացքում վերջացնել «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Ալեսիո Չերչիի տեղափոխության հետ կապված հարցերը, հայտնում են իտալական ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ Չերչին «ռոսոներիների» հետ կմեկնի Դուբայ, որտեղ «Միլան»-ը կմասնակցի իր հովանավորի կողմից կազմակերպված ոչ պաշտոնական մրցաշարին: Չերչին միլանյան թիմի կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով: