Չինաստանի Վենչժոու նահանգի դպրոցներում և մանկապարտեզներում արգելել են նշել Սուրբ Ծնունդը
Չինասկան «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանի Վենչժոու նահանգի իշխանություններն արգելել են դպորցներում և մանկապարտեզներում սուբծննդյան տոնակատարություններ անցկացնել:
Գործակալությունը նշում է, որ պատճառն այն է, որ Սուրբ Ծնունդը օտար տոն է չինացիների համար և գնալով մեծ հեղինակություն է ստանում բնակչության շրջանում:
France Presse-ը գրում է, որ Չինաստանի բնակչության շրջանում նկատվում են քրիստոնեության ընդունման մեծաթիվ դեպքեր: Ներկայումս Չինաստանում հաշվվում է 60 միլիոնից ավելի քրիստոնյա: Իսկ Վենչժուա նահանգի իշխանությունները ցանկանում են, որպեսզի դպրոցականներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն չինական ավանդական տոներին: