Հայերը Բեթղեհեմում նշել են Քրիստոսի Սուրբ ծնունդը
                        Հայ համայնքը Քրիստոսի ՍԴուրբ ծնունդը նշել է Բեթղեհեմում։ Ավանդույթի համաձայն՝ Երուսաղեմի արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը կեսօրին եկել է Բեթղեհեմի Քրիստոսի ծննդյան բազիլիկ, տեղեկացնում է WAFA-ն։
Քահանաները, սարկավագներն ու ճեմարանականները հետեւել են պատրիարքին Հին քաղաքի հայկական թաղամասից դեպի Բեթղեհեմ երթի ժամանակ։ Կեսգիշերին Մանուկյանը պատարագ է մատուցել Սուրբ ծննդյան քարայրում։
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքը Սուրբ ծնունդը նշում է 2 շաբաթ հետո՝ հունվարի 19-ին։
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

