211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:10 24-12-2020

Հռոմի պապը կոչ է արել Սուրբ ծնունդը նշել հավատքով և այն չվերածել լոկ սենտիմենտալ տոնի կամ «սպառողական իրադարձության»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին կոչ է արել Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնակատարությունը նշել հավատքով, այլ ոչ թե սուրբծննյան տոնը վերածել «սենտիմենտալ կամ սպառողական իրադարձության», գրում է [url=https://www.vaticannews.va/en/pope/news/2020-12/pope-francis-general-audience-contemplate-christmas.html]Vatican News[/url]-ը։ Պոնտիֆիկոսի խոսքով՝ «այս տոնը մարդկային գոյությանն ու ամբողջ պատմությանն իմաստ է հաղորդում և կարող է չեզոքացնել համավարակի ընթաքում կուտակված հոռետեսությունը»։ «Հիսուսի ծնունդը դարձել է համընդհանուր տոն և նույնիսկ այլ դավանանքի տեր մարդկանց շրջանում այն իր հմայքն ունի։ Քրիստոնյաների համար դա կարևոր իրադարձություն է, հավերժական կրակ, որն Աստված վառեց աշխարհում, և այն չպետք է շփոթել անցողիկ երևույթների հետ։ Հետևաբար, կարևոր է, որ այն չլինի նվերներով ու բարի ցանկություններով հարուստ լոկ սենտիմենտալ տոն՝ քրիստոնեական հավատքի բացակայությամբ»,- ընդգել է նա։ Անցյալ կիրակի Հռոմի պապը հայտարարել էր, որ պետք է ուշադրություն է դարձնել այն հանգամանքին, որ «սպառողականությունը մեզնից գողացել է Սուրբ Ծնունդի խորհուրդը», որը, նրա խոսքով, պարզույթան և համեստության մեջ է։

Նմանատիպ նյութեր