Բրիտանուհին ամուսնացել է երկու կատուների հետ
Բրիտանուհի Բարբարա Բյուխները իր երկու կատուների հետ է ամուսնացել և հարսանիք արել: Մեղրամիսը նա անցկացրել է Կանարյան կղզիներում:
Հայտնի է, որ կա կայք, որ օգնում է մարդկանց ամուսնական կապեր հաստատել տնային կենդանիների հետ: Այդ կայքը բրիտանուհուն վկայական է տվել, որը հաստատում է նրա հարաբերությունները կատուների հետ: Բայց այն իրավական ուժ չունի:
7 տարի առաջ Բյուխները բաժանվել է իր սիրած տղամարդուց: Դրանից հետո նա կատուներին կացարանից է վերցրել:
Մարդկանց՝ կենդանիների հետ ամուսնական կապով կապվելու դեպքերը հազվադեպ չեն:
Օրինակ 2014թ-ի սեպտեմբեր ամսին 18-ամյա հնդկուհի Մանգլի Մունդան ամուսնացել էր մի թափառող շան հետ: Այդ արարքով նա հույս է ունեցել ազատվել չար ուժերից: