211652_close_icon
views-count13836 դիտում article-date 21:55 09-01-2023

Երնեկ, թե այս Նոր տարին վերջ տա հայի ցավերուն․ Երևանում, Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի մոտ քաղաքացիների հոսքը չի դադարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում, Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի մոտ քաղաքացիների հոսքը օրեր շարունակ չի դադարում, անգամ կեսգիշերից հետո են այցելում գլխավոր տոնածառին։

Այցելուների գրեթե մեծ մասը նշում է Ռափայել Պատկանյանի հայտնի, սիրված ու արդիական «Նոր տարի» բանաստեղծությունը․

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։

Երնե՜կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։

Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր